Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22316_s.jpg)
2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզպետարանում, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմին ծանոթացնելու նպատակով, տեղի կունենա հանդիպում մարզի արտադրություն, արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և գործունեություն է ծավալում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա: Որպես զարգացման պետական ֆինանսական կառույց Կորպորացիան ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և մարզերի համաչափ զարգացմանը, արտադրության և արտահանման ծավալների ընդլայնմանը, նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, առկա աշխատատեղերի պահպանմանը: Կորպորացիան առաջարկում է ֆինանսավորման տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին հասանելի դարձնել մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ` այդ թվում պետության սուբսիդավորման արդյունքում: