Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն Իջևանի ԱԱՊԿ-ում

30.09.2019

 Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում։ Խորհրդակցությանը հրավիրվել էին մարզի բուժհաստատությունների տնօրենները, «Տավուշ» հայրենակցական միության ներկայացուցիչներ։ Ռուբեն Տիգրանյանը խոսեց վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020թ․թ․ նպատակային ծրագրի իրականացման և արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այնուհետև ներկայացվեցին առողջապահության նախարարի հրամանները դեղորայքային քաղաքականության, էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային ուղեգրումների և հերթագրումների, անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի վերաբերյալ։ Խորհրդակցության մասնակիցները ծանոթացան Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տեղեկատվական նամակին, որով առաջարկվում է մարզի չորս քաղաքներում նոյեմբերի 7-ին և 8-ին իրականացնել ուսուցողական ծրագիր և հիվանդների ամբուլատոր ընդունելություն։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Գայանե Մարտիրոսյանը ներկայացրեց տեղեկատվություն պատվաստումների կատարողականի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսի դեմ գարդասիլով պատվաստման գործընթացին ու հանդիպող խոչընդոտներին վերաբերող հարցեր։ Հանձնարարվեց լայն ծավալով իրականացնել բացատրական աշխատանք, տալ պարզաբանումներ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ։ Ուղեգրերի տրամադրման, պետական պատվերով բուժման իրավունք ունեցող սոցիալական և հատուկ խմբերի տեսանելի ցանկի անհրաժեշտության և այլ խնդրահարույց հարցերի մասին խոսեց մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանը։ Խորհրդակցության ավարտին «Տավուշ» հայրենակցական միության անդամները իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ սատարելու մարզի առողջապահական խնդիրների լուծմանը և «Նոր-Մեդ» ու «Արամյանց» բժշկական կենտրոններում անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու և օժանդակելու Տավուշի մարզի բնակչությանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05