Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արձանագրվել է սնկից թունավորում

27.09.2019

  Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացիներ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով: Հիվանդներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, վիճակը կայունացել է, որից հետո նրանք ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևան՝ բուժումը շարունակելու համար:
Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է էկզոգեն թունավորում սնկից:

 

Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել,
• չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
• սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիներ,
• չուտել հում սունկ,
• երեխաներին չկերակրել սնկով,
• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
• թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
• չզբաղվել ինքնաբուժմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18