Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
3-րդ զորամիավորումում ծավալվել են կառավարման կետեր
26.09.2019
Սեպտեմբերի 24-ին, ռազմավարական զորավարժության շրջանակում, 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով:
Օպերատիվ կերպով ծավալվել են զորամիավորման և ենթակա զորամասերի կառավարման կետերը, որոնք պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման:
Սահմանված ժամկետում Լոռու և Տավուշի մարզերի զինվորական կոմիսարիատները կազմակերպել և բարձր մակարդակով կազմակերպել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրումը: