Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուսով եմ Գանձաքարը կդառնա տարածաշրջանային բժշկական կենտրոն. Հայկ Չոբանյան

25.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին վերաբացվեց Գանձաքար գյուղի բժշկական ամբուլատորիան: Ամբուլատորիան արդեն ունի նոր և ժամանակակից սարքավորումներ: Ռուսաստանաբնակ գանձաքարցի Սարգիս և Գագիկ Էվինյան եղբայրներն ամբուլատորիային նվիրել են սոնոգրաֆիայի սարք, իրականացրել են վերանորոգման և մուտքի բարեկարգման աշխատանքներ: Եղբայրների աջակցությամբ շենքն ամբողջությամբ ջեռուցվում է:

Ամբուլատորիայի վերաբացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Սարգիս և Գագիկ Էվինյանները:

-Մենք չենք խոսում ուղղակի բարեգործության մասին, մենք գործ ունենք աշխատանքի, հայրենասիրության, գյուղում մեծանալու, արժանապատիվ կյանք ունենալու հետ: Պետք է լինեն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի, ձիրքի, գիտելիքի վրա հենվելով կարողանում են ամուր կանգնել իրենց ոտքերի վրա, ուժեղանում և ուժեղացնում են հայրենիքը: Այս նախաձեռնությունը առանձնահատուկ նշանակություն ունի: Հուսով եմ , որ Գանձաքարը կդառնա տարածաշրջանային բժշկական կենտրոն, որովհետև այն ռեսուրսը, որն ունենք այստեղ լավագույնն է տարածաշրջանում,- շնորհավորելով գանձաքարցիներին ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետն Էվինյան եղբայրներին հանձնեց շնորհակալագիր՝ իրենց կատարած աշխատանքների համար:

-Այս կենտրոնի վերազինումը խորհրդանիշը լինելով մեր նոր կյանքի, միևնույն ժամանակ ժողովրդին հնարավորություն է տալու գնահատել իրենց ֆիզիկական և հոգևոր առողջությունը,- ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Այնուհետև հյուրերը շրջեցին ամբուլատորիայում, ծանոթացան նոր սարքավորմանը և շենքային պայմաններին: Էվինյան եղբայրները խոստացան, որ իրենց աշխատանքները գյուղում լինելու են շարունակական:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27