Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները

25.09.2019

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողների մրցանակաբաշխությունը։ Տարբեր տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված ընտանիքներին շնորհավորեց և հավաստագրեր ու դրամական պարգևներ հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սեդրակյանը՝ ասելով․ «Բոլորդ հաղթող եք, անկախ այն բանից, թե մրցանակային որ տեղն եք զբաղեցրել, քանի որ բոլորդ արդեն իսկ զբաղվում եք առողջ ապրելակերպով, ձեր ընտանիքներում, ձեր երեխաների մեջ ամրապնդում եք ֆիզիկական կուլտուրան, ֆիզիկական դաստիարակությունը․․․»։ Մրցույթի հաղթողներին մարզպետի անունից շնորհավորեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը, մաղթեց հաջողություններ հանրապետական փուլում։ Իսկ հանրապետական փուլին կմասնակցեն չորս տարիքային խմբերում առաջին տեղ գրաված ընտանիքները՝ 2002-2004թ.թ․ ծնված երեխա ունեցող ընտանիքներից Հրայր Պողոսյանի ընտանիքը Իջևանից, 2005-2007թ.թ․ ծնված երեխա ունեցող ընտանիքներից Արմեն Արզումանյանի ընտանիքը Բերդից, 2008-2010թ․թ․ ծնված երեխա ունեցող ընտանիքներից Սեյրան Մամյանի ընտանիքը Նոյեմբերյանից և 2011-2013թ․թ․ ծնված երեխա ունեցող ընտանիքներից Արսեն Հովակիմյանի ընտանիքը՝ Իջևանից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03