Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

25.09.2019

Առողջապահության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերի 20-30-ը մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության 2-րդ փուլը:

Հայտեր կարող են ներկայացնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այս և նախկին տարիների բժիշկ-շրջանավարտները, ինչպես նաև արդեն աշխատող բժիշկ մասնագետները, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության 2-րդ փուլի հայտերը ընդունվում են հետևյալ մասնագիտություններով`
1. Լաբորատոր ախտորոշում 3 տեղ
2. Ընդհանուր վիրաբուժություն 2 տեղ
3. Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1 տեղ
4. Նյարդաբանություն 3 տեղ
5. Ընտանեկան բժշկություն 5 տեղ
6. Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/ 1 տեղ
7. Հոգեբուժություն 1 տեղ
8. Մանկաբուժություն 3 տեղ
9. Ներքին բժշկություն 1 տեղ
10. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 1 տեղ
11. Շտապբուժօգնություն 4 տեղ
12. Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 2 տեղ

Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-80-80-03 / 1505, 1504 /:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18