Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել են խաղողի մթերման աշխատանքները
24.09.2019
Սեպտեմբերի 22-ին մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում և ծանոթացավ խաղողի մթերման աշխատանքներին:
Խաղողի մթերման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 12-ից: Օրական մթերվում է շուրջ 250 տոննա բերք: Այս պահի դրությամբ մթերվել է 1500 տոննա խաղող: Բերդի տարածաշրջանում ամենաշատ մթերումը կատարել է Պառավաքարը:
Գործարանն այս տարի ակնկալում է 4000-4100 տոննա խաղողի մթերում: