Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում Աննա Ատոյանն անց կացրեց վարպետաց դաս

23.09.2019

Սեպտեմբերի 23-ին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում, Երևանի պետական համալսաարանի Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուկրաինայից ժամանած հայ նկարչուհի Աննա Ատոյանի վարպետաց դասը, որը նվիրված էր բատիկին (կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա` ռեզերվի կիրառմամբ)։

Բատիկի տեխնոլոգիան հնուց ի վեր կիրառել են Ինդոնեզիայի և Հնդկաստանի ժողովուրդները։ Եվրոպայում այն սկսել է գործածվել 20-րդ դարից:

Տարբեր տեսակի կտորների համար (մետաքս, բամբակ, բուրդ, սինթետիկա) կիրառվում է կտորին համապատասխան ներկ: Հստակ գծերի ստացման համար կտորն ամրացվում է հատուկ ամրակով, որը կոչվում է ռեզերվ (ռեզերվացված կազմ պարաֆինի, բենզինի կամ ջրային հիմքի վրա` կախված ընտրված տեխնիկայից, կտորից և ներկերից):

Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը և ազատ զարդանկար: Դրանք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով: Բատիկի եղանակով ներկվում են նաև գործած և պտտած կտորները:

Աննա Ատոյանը կիրառում է տաք բատիկի տեխնիկան, որը շատ բարդ և յուրահատուկ արվեստ է, եզակի է Հայաստանում, քանի որ այստեղ հիմնականում կիրառվում է սառը բատիկ։ Տաք բատիկի պարագայում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր: Դրանք քսում են հատուկ գործիքի օգնությամբ, որը կոչվում է չանտինգ:Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը, ինչպես նաև սահմանափակում են դրա տարածումը: Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում: Այս մեթոդը հիմնականում օգտագործվում է բամբակե գործվածքների համար: Աշխատանքն ավարտելուց հետո կտորի մակերեսին եղած մոմանյութերը հեռացվում են: Նախշանկարման էֆեկտը ստացվում է ներկը շերտ առ շերտ տարածելու շնորհիվ։

Միջոցառմանը ներկա էին "Տավուշն աշխարհի աչքերով" միջազգային սիմպոզիումի նկարիչները և ԵՊՀԻՄ֊ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10