Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Մովսես համայնքում տեղի ունեցավ «Հացի տուն» փառատոնը

23.09.2019

Փառատոնին ներկա էին մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը:

Փառատոնը մեկնարկեց պատարագով, այնուհետև մարզպետ Հայկ Չոբանյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ տարածաշրջանի գյուղերի բերք ու բարիքին, ինչպես նաև Բերդ համայնքի հաց արտադրող ընկերություններին:

Մովսեսի հոգևոր առաջնորդ Տեր Աբել քահանա Քարտաշյանը ներկայացրեց հացի ստեղծման պատմությունը, ցուցադրեց այն գործիքները, որոնցով արարում են հացը: Միջոցառումն ուղեկցվում էր ծիսական երգերով։

Հյուրերը ծանոթացան նախնադարյան հացի՝ կրկենու և թթխմորով (խաշ) հացի պատրաստմանը:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ Մովսեսում զոհված նահատակներին նվիրված խաչքարի օծման արարողությունը:

-Շնորհավորում եմ Հացի տուն փառատոնի կապակցությամբ, որն այլևս ամենամյա պետք է լինի և Մովսես հրավիրի մեր բազմաթիվ հայրենակիցների:
Անկախությունն արժևորվել է ազատամարտով: Անկախությունը վաստակել ենք մեր եղբայրների շնորհիվ, ովքեր կանգնած են եղել մեր սահմանին և պաշտպանել են այն: Սա վաստակած անկախություն է հայ ժողովրդի համար, մովսեսցու համար՝ առանձնապես: Սերնդեսերունդ պետք է փոխանցենք այդ ուղերձը, որովհետև առանց հերոսության՝ պատմության մեջ որևէ մեծ իրադարձություն չի լինում: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ապրում են Մովսեսում:

Օրվա վերջում իրենց կատարումներով հանդես եկան Գաթա բենդը, Կաթիլ բենդը և Սասուն ազգագրական երգի եւ պարի համույթը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 12:42:25