Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Ցորենի արժեշղթայի զարգացումը Տավուշի մարզում» ծրագրային փաթեթի վերջնական քննարկումը

23.09.2019

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Ցորենի արժեշղթայի զարգացումը Տավուշի մարզում» ծրագրային փաթեթի վերջնական քննարկումը, որը վարեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Քննարկմանը ներկա էին նախաձեռնող խմբի անդամները՝ պետական, համայնքային, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր սկզբնական փուլից ներգրավված են ծրագրի մշակման և իրականացման գործընթացին։ Քննարկման մասնակիցները ներկայացրին փաթեթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները՝ այն լրամշակելու նպատակով։ Դրանք բոլորը քննարկվեցին ու ամփոփվեցին։ Մի քանի օրից փաթեթի լրամշակված տարբերակը պատրաստ կլինի ներկայացնելու դոնոր կազմակերպություններին՝ ծրագիրը ֆինանսավորելու և նրա իրականացմանն աջակցելու նպատակով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 12:42:25