Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վազաշենի միջնակարգ դպրոցում բացվեց ՔՈԱՖ սմարթ ապահով սենյակ

20.09.2019

  Վազաշենի միջնակարգ դպրոցում բացվեց ՔՈԱՖ սմարթ ապահով սենյակ։ Սենյակը հիմնվել է «Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի այլ բարեկամների աջակցությամբ։ Այն կահավորված է ժամանակակից տեխնիկայով և գույքով: Սենյակն ունի նաև համայնքային նշանակություն, քանի որ կարող է ծառայել ոչ միայն դպրոցին, այլև համայնքին:
 Հանդիսավոր բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, ՔՈԱՖ Սմարթ ապահով սենյակի հովանավորներից ամերիկահայ Յուրեջյան ընտանիքի անդամները, ՀՕՖ-ի, Վորլդ Վիժնի և մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ, գործընկեր համայնքների ղեկավարները և այլոք: Տեղեկացնենք նաև, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իր աշխատանքները Վազաշենի միջնակարգ դպրոցում սկսել է 2018-19 ուսումնական տարվանից և ծրագրում է դպրոցում իրականացնել մի շարք բարենորոգման աշխատանքներ, այդ թվում՝ լուծել դպրոցի ջեռուցման ու խոհանոցի վերանորոգման խնդիրները։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10