Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետությունը կարևորում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը
19.09.2019
Դիլիջանի համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության լուծարման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի պատասխանատուներ, ծնողներ։ Նախարարի տեղակալը ծնողներին ներկայացրեց ինչպես գիշերօթիկի փակման հետ կապված խնդիրները, այնպես էլ պետության կողմից այդ խնդիրների լուծման նպատակով առաջարկվող աջակցության տեսակները։ Նշվեց, որ պետությունը կարևորում է երեխայի՝ իր կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքը՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքների գնահատմանը համապատասխան աջակցություն տրամադրելով։ Հանդիպմանը ներկա ծնողները փոխհամաձայնության եկան, որ, առաջարկվող պայմանների շրջանակներում, պատրաստ են հենց առաջիկայում իրենց երեխաներին վերադարձնել ընտանիքներ։