Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

MAAT VIEHHANDEL GMBH & CO. KG-ն առաջարկում է տոհմային կովերի վաճառք

19.09.2019

Ցեղատեսակը՝ գերմանական հոլստեին: Գերմանական հոլստեին ցեղատեսակները հանդիպում են սև և սպիտակ, կարմիր և սպիտակ, որոշ դեպքերում գրեթե միագույն միայն մի քանի կետերով (կցված նկարները): Այն կաթնատու ցեղատեսակ է, խոշոր շրջանակված հարթ մկանային կառուցվածքով: Հոլստեին ցեղատեսակի կովը լավ է հարմարվում ցանկացած կլիմային և բնութագրվում է երկարակեցությամբ, բարձր կաթնատվությամբ յուղայնության և սպիտակուցային բարձր բաղադրությամբ: Դա դարձնում է նրանց որպես ցածրարժեք և բարձր եկամտաբեր կաթնատու անասուններ ամբողջ աշխարհի ֆերմերային տնտեսություններում: Պտղաբերության նպատակն է կաթնատվության տնտեսական ցուցանիշը, որին կարելի է հասնել կենդանու կայուն առողջության և լավ պտղաբերության շնորհիվ: Այն պետք է համապատասխան զարգացման պոտենցիալ ունենա օպտիմալ կերակրման միջոցով:

Կովերի կաթնատվությունը 305 օրվա ընթացքում 4,2% յուղայնությամբ և 3,2% սպիտակուցներով՝
- 1-ին լակտացիա - առնվազն 7000 կգ կաթ
- 2-րդ լակտացիա - առնվազն 8000 կգ կաթ –
-3-րդ կամ հետագա լակտացիան - առնվազն 9000 կգ կաթ

  • Կովերի տարիքը՝ 18 - 30 ամսեկան - առաքման օրը
  • Կշիռը՝ 450 - 550 կգ կախված տարիքից և հղիության աստիճանից
  • Հղիության աստիճանը՝ 3 - 6 ամսեկան Բոլոր կենդանիները գրանցված են պետական ստանդարտով
  • Գինը մեկ կենդանու համար (առաքումը ներառյալ) - CIP Armenien 2200,- €:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Տավուշի մարզպետարան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45