Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագրոհամալիրի զարգացման ու արդյունվետության ծրագրերի քննարկում

18.09.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց քննարկում, որը վարեց «Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար Մաթևոս Մարկոսյանը։ Քննարկմանը, որը վերաբերում էր ագրարային համալիրի զարգացմանն ու արդյունվետությանը, մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, համայնքների ղեկավարներ, անասնապահության ոլորտի ֆերմերներ ու պատասխանատուներ։ Քննարկվեցին Խոզաբուծության տնտեսության ու անասնակերերի արտադրության կազմակերպում, սպանդանոցի հիմնադրում ու անասնակերերի վերամշակում և Խոշոր եղջերավոր անասունների անասնապահության զարգացում ծրագրերը, որոնց փաթեթները մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից նախապես ուղարկվել են համայնքներ։ Մի շարք համայնքների կողմից դրանք արժանացել են հավանության։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրերը մեկ անգամ ևս քննարկել շահագրգիռ համայնքներում և արդյունքների մասին ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10