Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորաշենի 15 ֆերմեր, մոտ 19 հեկտարի վրա ցանել է ոսպ, ոլոռ եւ լոբի։
17.09.2019

Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՄԱԶԾ աջակցությամբ, Նորաշենի 15 ֆերմեր, մոտ 19 հեկտարի վրա ցանել է ոսպ, ոլոռ եւ լոբի։
Ոսպի եւ ոլոռի բերքը կազմել է 8 տոննա։ Լոբու բերքի վերաբերյալ ամփոփիչ տվյալներ դեռ կունենանք։
Եվ ինչով է այս ծրագիրը կարեւոր... բերքն ուղղվելու է Տավուշի դպրոցներում սովորող երեխաներին։ ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ ծրագրի շրջանակներում մեր երեխաներին հատկացվող սնունդը պետք է լինի ու արդեն որոշ չափով' Տավուշից է։
Մենք հասնելու ենք նրան, որ դպրոցների ողջ սնունդն ապահովենք մեր այգիներից, այլ ոչ' օտար երկրներից ներկրածով։
Միայն Նորաշենում 2020 թվականի համար նախատեսվում է գյուղի վարելահողերի 2-րդ հատվածում, որտեղ կա 132 հեկտար չմշակվող հողատարածք, մշակել եւս 30 հեկտար։ Այսինքն' առկա մշակվող մակերեսներին կավելանա եւս 30 հեկտար մշակվող հողատարածք։
Յուրաքանչյուր համայնք կարող է եւ պետք է կրկնի այս հաջողությունը։ Զարգացմանն այլընտրանք չկա։