Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաճելի նորություն՝ դպրոցականների, ծնողների եւ ուսուցիչների համար
17.09.2019
Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, մարզի 5-9-րդ դասարանցիների համար տպագրվել են արտակարգ օրագրեր:
Արքայից արքա Աշոտ Երկաթի խրոխտ ու աչալուրջ հայացքի ներքո, հայոց ազգային էպոսի հերոս Սասնա Դավիթը սովորեցնում է երեխաներին արտակարգ իրավիճակները կանխարգելող կամ հետևանքները նվազեցնող վարքականոնները: Մի խոսքով՝ օրագիրը կսովորեցնի հեռու մնալ փորձանքից:)
Մտահղացման հեղինակը եւ բովանդակային մասի պատասխանատուն ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն է:
Օրագրի տպագրությունն իրականացվել է "ԱՄՔՈՐ Հայաստան" բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Այսօրվանից օրագիրը բաշխվում է մարզի դպրոցներին: