Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում
16.09.2019
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում հետաքրքիր հանդիպում էր կազմակերպել ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժնի մագիստրոս Տիգրան Գրիգորյանը: Ներկա էին 9-12 դասարանի աշակերտները և ուսուցիչները: Հանդիպումը բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր: Բանախոսը լսարանին ներկայացրեց «Հայ միջնադարյան մշակույթը և Բյուզանդական կայսրությունը» թեման, ինչպես նաև տեսասահիկի օգնությամբ ներակայացրեց հայ-բյուզանդական մշակութային կապերը: