Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնակատարություն Այգեհովիտում
13.09.2019
Սեպտեմբերի 12-ին Այգեհովիտում փողոցի անվանակոչություն էր ու բարերարի գնահատանք-մեծարում: Ռուսաստանաբնակ Արսեն Սիմոնյանը հարազատ գյուղում մի շարք ծրագրեր է իրականացրել: Սիմոնյաններ փողոցի բնակիչները, որպես երախտագիտության նշան, նույնիսկ ոսկե գավաթ նվիրեցին:
Այգեհովիտ էր այցելել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետն ու բարերարը շրջայց կատարեցին դպրոցում, զրուցեցին ուսուցիչների ու երեխաների հետ:
Մարզպետը հանդիպեց նաև համայնքի բնակիչներին, քննարկեց նրանց հետ մի շարք խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ:
Մարզպետ Հայկ Չոբանյանը և Արսեն Սիմոնյանը պայմանավորվեցին առաջիկայում ևս մի շարք համատեղ կարևոր ծրագրեր իրականացնել:
Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Սիմոնյանին՝ համայնքի խնդիրներով ապրելու, համայնքի խնդիրներին տեր կանգնելու և ժողովրդի բարեկեցությանն ուղղված իր ծրագրերի համար: Սա այն օրինակներից է, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին, մեր համայնքներին՝ համատեղ ջանքերով մեր առջև կանգնած մարտահրավերները դիմագրավելու, մեր երկիրը զարգացնելու ճանապարհին: