Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարիգյուղում բացվեց «Սարի տուն» անվանմամբ հյուրատուն

12.09.2019

  Այսօր Սարիգյուղում տեղի ունեցավ «Սարի տուն» անվանմամբ նորակառույց հյուրատան բացման արարողություն։ Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Հարություն Արմենյանը, ում աջակցությամբ իրականցվել է կառույցի շինարարությունը։ Մուտքի ժապավենը կտրելուց հետո կատարվեց տնօրհնեքի արարողություն Տեր Թորգոմ քահանա Մարգարյանի ձեռամբ, որից հետո շնորհավորանքի խոսք ասաց պարոն Արմենյանը․ «Այսօր մենք հայրենիք կերտելու աշխատանքին ենք։ Ամեն մեկս իր մեկ բաժինով, իր մեկ կտորով, իր մեկ քարով։ Այդպես է որ կկերտվի հայրենիքը»։ Նա կարևորեց կառույցի դերը հատկապես այն առումով, որ գտնվում է միջպետական ճանապարհի վրա և գիշեր-ցերեկ մարդիկ պիտի օգտվեն նրա ծառայությունից։ Բարեսիրություն պիտի լինի այս գործի մեջ, ասաց դոկտոր Արմենյանը։ Բացման արարողությունից հետո հյուրատան տնօրեն Հրահատ Պողոսյանի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցները շրջեցին սենյակներով, ծանոթացան ստեղծված պայմաններին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45