Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի բոլոր կարիքավորներն ու սոցիալապես անապահովներն իրենց բաժինը պիտի ունենան անտառից՝ քամատապալ և թափուկ ծառերից
12.09.2019
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի, Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրենների, Շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ»-ի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց մարզում փայտանյութի իրացման ծավալները և արդյունահանման ընթացքը: Անտառտնտեսությունների պետերն ասացին, որ թափուկն անտառում հավաքում է բնակչությունը՝ անտառապահների հսկողությամբ:
Հանդիպումն ուներ սոցիալական շեշտադրում: Քննարկեցին սոցիալապես անապահով մարդկանց փայտի խնդրի լուծման եղանակներ: Տավուշի մարզի բոլոր կարիքավորներն ու սոցիալապես անապահովներն իրենց բաժինը պիտի ունենան անտառից՝ քամատապալ և թափուկ ծառերից: