Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրակարգում խոշտանգման ենթարկված անձանց խնդիրներն էին
12.09.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի ներկայացուցիչները մարզի շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել և քննարկել են կենտրոնի դերն ու նշանակությունը խոշտանգման կանխարգելման գործում, մատուցվող ծառայությունները, համագործակցության հնարավոր եզրերը։ Նշվել է, որ խոշտանգումը մեզանում առավելապես քողարկվող և չքննարկվող երևույթներից է, ինչը թույլ չի տալիս ժամանակին բացահայտել խոշտանգման ենթարկված անձանց և, ըստ այդմ, աջակցություն տրամադրել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ քննարկման ընթացքում կարևորվել է խոշտանգման ենթարկված անձանց նույնականացման և ուղղորդման նպատակներով համագործակցության դերը։