Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը

11.09.2019

 Անպտղության բուժման և հաղթահարման ծրագրում ներգրավվելու համար շահառուներն ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ, կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողականության գծով լիցենզիա ունեցող բժշկական հինգ կազմակերպություններից որևէ մեկին։ Դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», «Շենգավիթ» բժշկական կենտրոնները և «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կենտրոնում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս է եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում ծառայությունները մատուցվում են ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության։
 Ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը․
1․ Երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ։
2․ Զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ։
3․ Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30․01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ։
4․ Զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում։
5․ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ։

   Շահառուները պետք է բավարարեն նաև հետևյալ լրացուցիչ պահանջները․
1․ Ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
2․ Կինը լինի 20-35 տարիքային խմբում, ընդ որում 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի կորցրած մայրերի դեպքում՝ մինչև 42 տարեկանը։
Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիրը, նույնականացման քարտը, ամուսնության վկայականը, կարգավիճակը հաստատող փաստաթղթերը /բնօրինակները/ և նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ էպիկրիզը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-17 16:22:40