Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի զինվոր լինելու համար. Հայկ Չոբանյան

11.09.2019

 Այսօր Իջևանում տեղի ունեցավ Թիվ 8 մանկապարտեզի բացման արարողությունը: Մանկապարտեզի կառուցումը և կահավորումն իրակացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ՝ ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի նվիրատվությամբ, «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն ԱՄՆ-ի, «Focus on children» հիմնադրամի և Իջևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Հայկ Չոբանյանը և մի շարք հյուրեր:

-Մենք ունենք հայրենիք, որը կառուցման, հոգատարության, պայքարի, ամուր կամքի և դիմակայունության կարիք ունի: Մենք ունենք հայրենիք, որը շատ սիրում ենք և ոչինչ չենք խնայի այս ամենն իրականություն դարձնելու համար: Բարեգործության և լավ գործի մեջ մեծ և փոքր չի լինում, դա միայն մեծ է, որովհետև այդպես մենք ոչ միայն մի քայլ առաջ ենք գնում մեր հայրենիքի շենացման ճանապարհին, այլև ապագա ենք ստեղծում մեր սերունդների համար, օրինակ ենք ծառայում բազմաթիվների համար: Սա է ճանապարհը հաղթելու: Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի զինվոր լինելու համար,- ողջույնի խոսքում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Բարերար Սոնիկ Արթունյանը ելույթի իր խոսքում նշեց, որ սա նվազագույնն է, ինչ իրենք անում են հայրենիքի և երեխաների համար:

Ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանները, Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Արթունյանը ստացան Իջևանի պատվավոր քաղաքացու կոչումներ: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին և ծանոթացան նորակառույց մանկապարտեզին: Մանկապարտեզում գործում է չորս խումբ, հաճախում է 120 երեխա:

Օրը ամփոփեցին խորհրդանշական ծառատունկով: Ծառատունկը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նվերն էր նորակառույց մանկապարտեզին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45