Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջուր համայնքի գրադարանը բարեկարգվում է

11.09.2019

Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում: Ծրագիրը կյանքի է կոչվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայումս բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով է համալրել Աչաջուր գյուղի գրադարանը:

Ծրագրի իրագործման արդյունքում այսօր Աչաջուր համայնքի գրադարանն ունի նորովի կահավորված և տեխնիկապես վերազինված սրահ, վերանորոգված տանիք և հատակ, նոր պատուհաններ, իսկ գրքային ֆոնդի համալրումն էլ ընթացքի մեջ է։ Գրադարանը կհամալրվի վերջին տարիներին հրատարակված մոտ 500 միավոր մանկական գունազարդ գրականությամբ, որոնք ձեռք են բերվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ջանքերով:

Գրադարանի բարեկարգման աշխատաքներին աջակցել են Տավուշի մարզպետարանը, Աչաջուրի համայնքապետարանը և «Դեկորա գրուպ», «Վալան Պրոֆ», «Օստինատո» ու «Լեվլ» ՍՊԸ-ները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45