Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսահայ բժիշկների ծրագիրը Տավուշում
11.09.2019
Արդեն չորրորդ տարին է ֆրանսահայ բժիշկների միության(UMAF) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացվում է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում ընթացիկ տարում Տավուշի մարզում արդեն հետազոտվել է շուրջ 600 երեխա։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և UMAF-ի համագործակցությունը մեկնարկել է 2016 թվականին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական ավճար ծրագիր: