Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում կայացավ «Մշակութային վերածնունդ»՝ «Արվեստների և արհեստների» ամենամյա 7-րդ փառատոնը

07.09.2019

Այսօր Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ»՝ «Արվեստների և արհեստների» ամենամյա 7-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Արցախի Հանրապետությունը ցուցադրեցին գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ստեղծագործություններ։

Փառատոնին ներկա էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետը ողջունեց փառատոնի բոլոր մասնակիցներին, այնուհետև շրջեց բոլոր տաղավարներով, ծանոթացավ մասնակիցների ձեռքերով պատրաստված և ցուցադրված արվեստ-արհեստների նմուշներին։

Մասնակիցները մեկ օրում և մեկ տեղում ծանոթացան ամբողջ Հայաստանի մշակույթին ու կենցաղին։ Փառատոնի ընթացքում ներկայացվեց նաև տեղական մշակույթը, ֆոլկլորը՝ երգ, պար, ազգային նվագարաններ և այլն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45