Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքներում իրականացվում են համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ
05.09.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/21966_s.jpg)
Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներից գոյացած նյութը տրամադրվում է համայնքներին: Այդ նպատակով մենք դիմումներ ենք ստացել Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ և Ակնաղբյուր համայնքներից, որոնց այս պահին տրամադրվում է նյութը: Մեզ դիմել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչությունը:
Այս պահի դրությամբ նշված համայնքներում իրականացվում են համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ՝ ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներից գոյացած նյութերով:
Կոչ ենք անում բոլոր համայնքներին, որոնք որ կարիքներ ունեն դիմեն մեզ, որպեսզի առաջիկա օրերին այդ շինարարական աշխատանքներից գոյացած նյութը իրենց ևս տրամադրվի: