Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ ԻՋԵՎԱՆ, ԱՉԱՋՈՒՐ ԵՎ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
05.09.2019

Նպատակ ունենալով իրականացնել փորձի փոխանակում և նպաստել առողջապահական համակարգի զարգացմանը Տավուշի մարզում՝ սեպտեմբերի 19-21-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները բաց դռների օրեր կիրականացնեն մարզի Իջևան, Աչաջուր և Բերդ համայնքներում։ Այցի շրջանակներում անվճար կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ կկատարեն բժշկական կենտրոնի հետևյալ մասնագետները՝ գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան, անոթաբան, ակնաբույժ, սրտաբան, ուրոլոգ, նյարդաբան, լաբորանտ, ռեպրոդուկտոլոգ և ռադիոլոգ։