Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտավան համայնքում շարունակվում են իրականացվել բարեգործական ծրագրեր

05.09.2019

Արդեն 10 տարի է արգենտինահայ բարերար Նադիա Էքսերճիէանը Տավուշի մարզի Դիտավան համայնքում իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ համայնքային կենտրոնի նորոգում, որն իր մեջ ներառում է բուժկետ, գրադարան, համայնքապետարան, հանդիսությունների սրահ և այլն, համայնքի գազաֆիկացում, խմելու ջրի ջրագծի և ներքին ցանցի կառուցում: Բարերարը կառուցել է նաև Դիտավան համայնքի հիմնական դպրոցի նոր մասնաշենքը, մարզադահլիճ, ապաստարան և նախակրթարան:

Այսօր Նադիա Էքսերճիէանն այցելել էր Դիտավան համայնք` ծանոթանալու կատարված աշխատանքներին: Վերջինս զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց առօրյա կյանքին և խնդիրներին: Այնուհետև դրամական օգնություն տրամադրեց նորածիններին և նորակազմ ընտանիքներին:

Բարերարի աջակցությամբ համայնքում տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային կայաններ, իսկ 21 անապահով և հաշմանդամ ընտանիք ստացել է արևային ջրատաքացուցիչներ:

Օրը ամփոփեցին դպրոցի մարզադահլիճում, որտեղ բեմականացվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45