Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փրկարարի օրվա կապակցությամբ' Հայաստանի ԱԻՆ ողջ անձնակազմին հայտնում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները. Հայկ Չոբանյան
04.09.2019
Հայ փրկարարը միշտ աչքի է ընկել անձնազոհությամբ եւ հերոսությամբ։ Հրդեհառատ այս տարում նա ապացուցեց, որ մարդկանց կյանքի եւ գույքի փրկության գործում չի խնայում նույնիսկ իր անձը։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզպետարանը սկսել է մեր' "Դիմակայուն համայնքներ" ծրագիրը, որի մեջ մեծ տեղ ունի աղետների ռիսկերի կառավարման բաղադրիչը։ Այս ծրագիրը չի կարող իրականացվել եւ հաջողություն գրանցել առանց փրկարարների ամենագործուն մասնակցության։
Տոնդ շնորհավո'ր, հայ փրկարար։