Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 2-ին մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Կայանավանի և Ազատամուտի դպրոցներ
02.09.2019
Մարզպետը շրջայց կատարեց նախ Կայանավանի նախակրթարանում, այնուհետև դպրոցներում, եղավ մի քանի դասարաններում, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ:
Հայկ Չոբանյանը շնորհավորեց բոլորին՝ Գիտելիքի օրվա առթիվ: Կայանավանի դպրոցում քննարկվեցին այն խնդիրների լուծումները, որոնք առկա են դպրոցում:
Ազատամուտ համայնքում դպրոցի բոլոր առաջին դասարանցիներն անհատ ձեռներեց Վարդան Պողոսյանի կողմից նվեր ստացան կոշիկներ, որոնք արտադրվում են հենց Ազատամուտ համայնքում՝ իր իսկ հիմնած արտադրամասում:
Մարզպետ Հայկ Չոբանյանը վաստակաշատ մանկավարժական աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց մի քանի ուսուցիչների, իսկ դպրոցներին նվիրեց Լավրենտի Միրզոյանի հեղինակած «Տավշո Արմատներ» գիրքը: