Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում մարզպետի տեղակալը մասնակցել է նորաստեղծ լաբորատորիայի բացման արարողությանը
02.09.2019
Գիտելիքի օրը Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանն այցելել է սահմանամերձ Այգեձորի, Մովսեսի և Վերին Կարմիրաղբյուրի դպրոցներ, շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին տոնի կապակցությամբ։ «Նպատակներին հասնելու միակ ուղին գիտելիք ստանալու ուղին է,-ողջույնի իր խոսքում ասել է նա,- զինվեք գիտելիքներով, և պատգամս մեկն է՝ սովորել ու մշտապես սովորել»։ Իսկ ուսուցիչներին մաղթել է ուժ ու կորով՝ իրենց գիտելիքներն ու փորձը երեխաներին փոխանցելու համար։ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում Թաթուլ Ստտեփանյանը մասնակցել է նոր ստեղծված ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիայի բացման արարողությանը։ Լաբորատորիան ՀՕՖ-ի նվերն է Վերին Կարմիրաղբյուրի դպրոցին։ Հայ օգնության ֆոնդի միջոցներով այն և հիմնովին վերանորոգվել է, և հագեցվել անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով։ Այստեղ մարզպետի տեղակալը զրուցել է 12-րդ դասարանցիների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրությունների ու ծրագրերի հետ։
Հանդիպումների ընթացքում երկարամյա և նվիրումով աշխատանքի համար մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են Տավուշի մարզպետի շնորհակալագրերով, իսկ դպրոցները նվեր են ստացել մեր հայրենակից Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գրքի օրինակներից։