Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցի դերը, որպես համայնքային հաստատություն, պետք է շատ ավելի բարձրացնենք. Հայկ Չոբանյան
02.09.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Սարիգյուղ, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան համայնքների դպրոցներ: Մարզպետը մանկավարժներին և աշակերտներին շնորհավորեց գիտելիքի օրվա կապակցությամբ:
Հայկ Չոբանյանը շրջեց և ծանոթացավ վերը նշված դպրոցներին: Զրուցեց աշակերտների և մանկավարժների հետ:
-Մենք պետք է մեր երեխաներին ավելի ուժեղ դարձնենք, պետք է նրանց գեղագիտական ճաշակը ավելի բարձրացնենք, համոզենք, որ իրենք ապրում են առաջնակարգ երկրում:
Դպրոցի դերը,որպես համայնքային հաստատություն, պետք է շատ ավելի բարձրացնենք,- ուսուցիչների հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք մինչև տարվա վերջ պետք է իրականացվեն դպրոցներում:
-Ձեզ սովորեցրեք ամեն օր վերցնել, գիտելիք ստանալ:Այսօրվա՝ գիտելիքի օրվա ուղերձը դա է: Գիտելիքն է, որ մեզ համարձակ և արժանապատիվ է դարձնում: Դա ամենօրյա սովորություն պետք է դառնա բոլորիդ համար,- աշակերտների հետ զրույցում ասաց մարզպետը:
Բերքաբերում Հայկ Չոբանյանը համայնքի ղեկավարի հետ քննարկեց գյուղի զարգացմանն ուղղված ծրագրեր:
Հանդիպումների ընթացքում մարզպետը վաստակաշատ և երկարամյա աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց մի խումբ ուսուցիչների: