Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտելիքի օրվա կապակցությամբ' Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Չինարի, Չորաթան, Այգեպար սահմանամերձ համայնքների դպրոցներ
01.09.2019
Մարզպետը շնորհավորեց բոլորին՝ նոր ուսումնական տարվա առթիվ:
-Դպրոցում դուք պետք է ծանոթանաք ձեր հայրենիքին, սիրեք ձեր հայրենիքը, պետք է ավելի համարձակ դառնաք, պետք է ավելի երազող դառնաք, պետք է ավելի ուժեղ և հզոր դառնաք, ձեզ հետ միասին համարձակ, ուժեղ և հզոր դարձնեք մեր ամբողջ հայրենիքը: Չորաթանը միշտ եղել և լինելու է ամենամտավորական, ամենաավանդաշատ համայնքներից մեկը, որովհետև այստեղից ծնվել, սերվել և դուրս են եկել հրաշալի մտավորականներ,- Չորաթանում իր շնորհավորական խոսքի ժամանակ ասաց Հայկ Չոբանյանը:
Մարզետը բարձր դասարանցիներին խորհուրդ տվեց՝ գրկաբաց ընդունել առաջին դասարանցիներին:
-Մենք այսօր առաջին հերթին մեր երեխաներին պետք է տանք ուժեղ լինելու ձիրքը: Մենք պետք է ոչ թե մեր երազանքները պարտադրենք, այլ իրենց սովորեցնենք երազել, աշխատել և սովորել ամբողջ կյանքի ընթացքում, սիրել գիտելիքը,- Այգեպարում շնորհավորանքի իր խոսքում ասաց մարզպետը:
Հայկ Չոբանյանը Չորաթանում, Չինարիում և Այգեպարում դպրոցի նվիրյալ և վաստակաշատ ուսուցիչներին հանձնեց շնորհակալագրեր: