Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին օգնության մրցումներ Տավուշում

30.08.2019

Այսօր Հայկական կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, Իջևանի քանդակների այգում կազմակերպեց առաջին օգնության մրցումներ։ Տարին մեկ անգամ կազմակերպվում են այսպիսի մրցումներ, որտեղ մասնակից թիմերը գործնականում ցուցաբերում են առաջին օգնություն, ցույց են տալիս իրենց տեսական և գործնական գիտելիքները:

Այս տարի մրցույթին մասնակցում էին ՀԿԽԸ կողմից վերապատրաստված՝ Տավուշի մարզի Բարեկամավան, Բաղանիս, Ոսկեպար, Դովեղ, Սևքար, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր, Վազաշեն համայնքների կամավոր, առաջին օգնության թիմերը։

Մրցույթում մասնակից թիմերը տուժածներին ցույց տվեցին առաջին բուժօգնություն: Հաղթող ճանաչվեց և առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Վազաշենի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Դովեղի թիմը, երրորդ տեղը՝ Բարեկամավանի թիմը: Մասնակիցները և կամավորները ստացան նվերներ: Պատվոգրեր ստացան լավագույն բուժօգնություն ցույց տված երկու մասնակիցներ և երկու թիմի լավագույն ավագներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45