Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական գործավարգավարական խորհրդատվությունը՝ մարզի բուժհիմնարկների տնօրենների մասնակցությամբ
28.08.2019
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, գործավարգավարական հանձնախմբի նախագահ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրեց նիստի օրակարգը՝ կանխարգելիչ պատվաստածների ընդգրկվածության ցուցանիշները, ծանոթացում ՀՀ Առողջապահության նախարարի հրամաններին և շրջաբերականներին, մարզի բուժհիմնարկների բարեփոխումների տեսլականը և ընթացիկ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Տավուշի մարզի առողջապահական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, բարձրացվեցին ոլորտում առկա հիմնախնդիրները, բուժսպասարկմանն ուղղված աշխատանքները:
Շահագրգիռ կողմերի հետ իրականացված քննարկումներն ուրվագծեցին մոտեցումները, և ներկայացված առաջարկ-դիտողությունները ներառվեցին ընթացիկ աշխատանքների օրակարգում: