Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ
27.08.2019
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտում ներգրավված պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց գյուղատնտեսական ծրագրերը համատեղ ուժերով իրականացնելու շուրջ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այսուհետ, ջանքերը միավորելով, համատեղ են արվելու բոլոր քայլերը, և յուրաքանչյուրի դերակատարության ու մասնակցության վերաբերյալ առաջին հանձնարարությունները տրվեցին որոշակի ընթացք ապահոված վեց ծրագրերում։ Հստակեցվեց յուրաքանչյուր կառույցի անելիքը դրանցում։
-Այսուհետ այս գործելակերպը լինելու է մշտական ռեժիմով,- ասաց Թաթուլ Ստեփանյանը։