Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակը երկօրյա դասընթացներ է անցկացրել Տավուշում

26.08.2019

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակը երկօրյա դասընթացներ է անցկացրել Տավուշի մարզի Կողբ, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Խաշթառակ, Զորական, Վերին Ծաղկավան Դիտավան, Բերդ, Գետահովիտ, Գոշ եւ Տավուշ գյուղերի, ինչպես նաև Իջևան, Նոյեմբերյան քաղաքների ուսուցիչների համար։

Նախագիծն իրականացվում է Տավուշի մարզում վիքիակումբներ հիմնադրելու ծրագրի շրջանակներում: Այս պահի դրությամբ Տավուշի 7 դպրոցներում գործում են Վիքիակումբներ։ Տարվա ընթացքում կբացվեն եւս 5 վիքիակումբներ։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը (Hayk Chobanyan/ ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/) և Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը համագործակցության և վիքիակումբներ հիմնադրելու հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրմանը հաջորդել էր թվով 35 ուսուցիչների վերապատրաստում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45