Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծրագիրը կպարզի հանրության ընկալումը կլիմայի փոփոխության ու դրա հետևանքների վերաբերյալ, կտա նորարարական լուծումներ
26.08.2019
«Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» հասարակական կազմակերպությունը և «Այրես» զարգացման հիմնադրամը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ հետ համատեղ նախաձեռնել են «EcoQuest» պիլոտաին ծրագիրը Տավուշի մարզում։ Այսօր Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը «Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանի և «Այրես»-ի համահիմնադիր Արմեն Ասրյանի հետ քննարկեց ծրագրի հետ հնարավոր համագործակցության հարցեր։ Ծրագրի իրականացման համար ընտրվել են մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում քաղաքները և 10-15 գյուղական բնակավայրեր՝ նպատակ ունենալով պարզել հանրության պատկերացումները կլիմայի փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես է այն ազդում մարդկանց կյանքի որակի, աշխատանքի վրա, դրանք քարտեզագրել՝ հետագայում դրանց նորարարական լուծումներ տալու համար։ Հարցումներ կանցկացվեն տեղի բնակիչների, հանրային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների շրջանում։