Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Խելացի» կառավարումը՝ Տավուշում
23.08.2019
Այսօր CityBugs-ի թիմը այցելեց Տավուշի մարզ, հանդիպեց մարզպետի՝ անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանին, և քննարկման ընթացքում հեռակապով ծագած խնդիրները քննարկեցին Չինարիում գտնվող մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ CityBugs-ը Տավուշում կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մեծ համայնքների աշխատանքն առավել արդյունավետ, բաց ու թափանցիկ, ներառական, բնակչության հետ հետադարձ կապն ամրապնդելու, համագործակցելի ու վերահսկելի դարձնելու նպատակով ներդրված ծրագիր է։ Մինչ այս CityBugs-ի թիմը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ հաջողությամբ սկիզբ էր դրել ծրագրի լայնածավալ կիրառմանը Տավուշի մարզում՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում։ Ծրագրի լայնածավ կիրառման համար քննարկվեցին հետագա քայլերը. բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, կազմակերպել հանդիպում-քննակրկումներ դպրոցներում և բուհերում, խրախուսել ակտիվ օգտատերերին, խրախուսել համայնքապետարաններին պատշաճ աշխատանքի համար, ակտիվացնել արտակարգ իրավիճակային խնդիրների մասին բարձրաձայնումը և լինել ուղղակի կապի մեջ ԱԻՆ-ի հետ Տավուշի մարզում։ Տավուշի մարզի բնակիչների համագործակցությունը խրախուսվում և պարտադիր պայման է տարածաշրջանը ավելի լավը դարձնելու համար։