Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

23.08.2019

  Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Արգելվում է.

• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
• կատարել չոր խոտի խոզանի այրում (բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
• շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
• օգտվել բաց կրակից ՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
• որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լատեր ( բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն,
• բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հանդիսանալ հրկիզող լինզաներ,
• hրդեհների կանխարգելման համար արգելվում է՝ վառել խարույկներ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45