Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ընդունեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

21.08.2019

   Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ԱՄՆ-ից ժամանած Ավետիս Դավթյանին, ով ցանկանում է ներդրումներ կատարել մարզում։ Մարզպետը մանրամասն ներկայացրեց մարզի առանձնահատկություններն ու առավելությունները, զարգացման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ Տավուշն ունի ներդրումային լայն հնարավորություններ, հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում։ Մարզի 27 սահմանամերձ բնակավայրեր արտադրությունների համար ազատված են հարկային բեռից։ Մարզպետն ասաց, որ տուրիզմի զարգացումը պետք է համադրել տնտեսական այլ հնարավորությունների հետ, ինչպես, օրինակ, էթնոգրաֆիկ տուրիզմը, որն ըստ էության ինտելեկտուալ, հետազոտական տուրիզմ է։ Մարզում կարելի է զարգացնել ոչ ստանդարտ տուրիզմը։ Իսկ Իջևան քաղաքում, հանքային ջրերի հենքի վրա, լայն հնարավորություններ կան հատկապես վերականգնողական առողջարանային տուրիզմի զարգացման համար։ Քննարկվեցին գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները, մասնավորապես, եկամուտների տեսանկյունից, հողի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրները։ Անդրադարձ եղավ նաև միգրացիայի հարցերին։ Նշվեց, որ Վերադարձի ծրագիրը նախատեսում է առաջիկա մի քանի տարում առնվազն 5000 ընտանիքի վերադարձ հայրենի բնակավայր։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03