Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել է 2019 թ․ համար հայտարարագրված դասագրքերի բաշխումը դպրոցներին
20.08.2019
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզում 2019 թվականի համար հայտարարագրված բոլոր դասագրքերը ստացվել են, և սկսվել է դրանց բաշխման գործընթացը դպրոցներին։ Դասագրքերը կենտրոնացված են մարզկենտրոն Իջևանում։
Մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության կողմից կազմված գրաֆիկի համաձայն բաշխումը կատարվում է ըստ տարածաշրջանների և ըստ դպրոցների, և օգոստոսի 27-ի դրությամբ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։