Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին տուրիզմի զարգացման, Իջևանի քանդակների այգու բարեկարգման ու արդիականացման հարցեր
19.08.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց WE BUILD շինարարական կազմակերպության պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տուրիզմի զարգացման, ինչպես նաև Իջևանի քանդակների այգու բարեկարգման ու արդիականացման հարցեր՝ օգտագործելով գիտության և տեխնոլոգիաների վերջին նվաճումները։ Առանձնակի շեշտը դրվեց մարզկենտրոն Իջևանը տուրիզմի համար գրավիչ դարձնելու նոր հայեցակարգի վրա։