Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն
16.08.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/21703_s.jpg)
Կառավարությունը հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագիծը:
Առողջապահության բնագավառում առկա բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրների լուծման նպատակով առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ:
Այսպիսով` առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության մեկնարկի մասին:
Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504: