Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմոցային տնտեսություն Աչաջուր համայնքում
16.08.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանն Աչաջուր կատարած այցի ժամանակ եղավ համայնքում հիմնած ջերմոցային տնտեսությունում:
Ջերմոցային տնտեսությունը հիմնել են Նորայր Դավթյանը, Համբարձում Մելիք-Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը և Յուրա Դավթյանը: Ջերմոցներում աճեցնում են ռեհան, նեխուր, պեկինյան կաղամբ և բրոկոլի: Բերքը հիմնականում իրացնելու են Ռուսաստանի Դաշնությունում:
Ձեռներեցներն ունեն նաև պավլովնիայի դաշտեր:
Մարզպետը ծանոթացավ ջերմոցներում աճեցվող տեսակներին, մշակման եղանակներին, այցելեց նաև նեխուրի և պավլովնիայի դաշտեր: Այս պահին դաշտերում աճեցնում են մոտ 3 հեկտար նեխուր: