Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Hamatirutyun.am-ը սկսել է իր գործունեությունը Տավուշի մարզում
14.08.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/21668_s.jpg)
Սևան Ստարտափ Սամիթի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել էր Hamatirutyun.am ստարտափի հետ։ Մարզպետը ցանկություն էր հայտնել սամիթից անմիջապես հետո համագործակցել։
Հայկ Չոբանյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց համակարգը ներդնել Իջևան և Դիլիջան քաղաքներում:
Ներդրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ հանդիպումներ են եղել Իջևանում և Դիլիջանում, որի արդյունքում Իջևան քաղաքում համակարգն արդեն իսկ ներդրվել է, իսկ Դիլիջանում այն կկիրառվի մի քանի կազմակերպչական հարցերի կարգավորումից հետո՝ առաջիկա շաբաթվա ընթացքում:
Տավուշն առաջին մարզն է, որտեղ հավելվածը պաշտոնապես կիրառվում է։