Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինվորները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը

13.08.2019

Օգոստոսի 10-ին, Սբ Հովհաննես եկեղեցու բակում, Բերդի զորամասի 28 նորակոչիկներ երդում տվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Երդման արարողությանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հայկ Չոբանյանը, զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Բալասյանը, զորամասի հոգևոր սպասավորը, նորակոչիկ զինծառայողների ծնողներն ու հարազատները միտինգի ընթացքում հանդես եկան ելույթներով և մաղթանքներով:

-Սիրելի զինվորներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդման օրվա և պատվի կապակցությամբ: Հարյուրամյակներ շարունակ մեր նախնիների երազանքն է եղել, որպեսզի իրենք և իրենց զավակները ծառայեն Հայաստանի անկախ Հանրապետության բանակում: Ես շնորհավորում եմ մեր հայրենիքին՝ ևս 28 փառապանծ զիվորով համալրվելու առթիվ,- իր խոսքում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Դեռ նոր, բայց լավ ծառայության համար մի քանի զինվորների ծնողների հանձնեցին շնորհակալագրեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59