Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Օne Family Mission" և "ABB-Helping Needy in Armenia" բարեգործական կազմակերպություններն օգնություն են տրամադրել Տավուշի մարզի անապահով ընտանիքներին
06.08.2019
"Օne Family Mission" և "ABB-Helping Needy in Armenia" բարեգործական կազմակերպություններն օգնություն են տրամադրում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին:
Մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ՝ "Օne Family Mission" և "ABB-Helping Needy in Armenia" բարեգործական կազմակերպություններն այս անգամ օգնություն են տրամադրել Տավուշի մարզի անապահով և բազմազավակ մի քանի ընտանիքների:
Վերը նշված ընտանիքները ստացել են ընտանի կենդանիներ՝ ոչխարներ և կով, լվացքի մեքենա, էլեկտրական թեյնիկ, գազօջախ, հագուստ և սնունդ: